Մարտի 3-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 360 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր քանակը երկրում 271 739 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը:
Երեկ իրականացվել է՝ 25 349 թեստավորում, որից 14 742 -ը հակամարմինների թեստով, 10 607 -ը՝ PCR թեստով:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 119 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 265 805 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 9 մարդ, ընդհանուր՝ 3 541:
Դրականության ցուցանիշը՝ օրական 1.42%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 1.7%, վերջին 7 օրվանը՝ 1.3%:
Կորոնավիրուսի տարածման պատկերն ըստ շրջանների՝
- Թբիլիսի — 194
- Աջարիա — 14
- Իմերեթի — 50
- Քվեմո Քարթլի — 9
- Շիդա Քարթլի —35
- Գուրիա — 11
- Սամեգրելո-Զեմո Սվանեթի — 25
- Կախեթի — 8
- Մցխեթա Մթիանեթի — 8
- Սամցխե-Ջավախեթի — 2
- Ռաճա-Լեչխումի և Քվեմո Սվանեթի — 4: