
Վրաստանի ներքին գործերի նախարարության սպասարկման գործակալության տվյալներով՝ Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրով ստանձնած պարտավորությունների շրջանակում «Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի փոփոխությունների համաձայն մոպեդները և թեթև կվադրացիկլները օրենքով սահմանված կարգով ենթակա են գրանցման։
2022 թվականի մարտի 28-ից AM կատեգորիայի տրանսպորտային միջոցների գրանցումը կդառնա պարտադիր։
Գործակալությունից հայտնել են, որ մինչև ընթացիկ տարվա մարտի 28-ը մոպեդների և թեթև կվադրացիկլների նախնական գրանցման դեպքում գործում է գրանցման պարզեցված կանոն։
Բացի սպասարկման գործակալության կառուցվածքային ստորաբաժանումներից, մինչև 2022 թվականի մարտի 28-ը AM կատեգորիայի մեքենաները կարող են զննվել և/կամ նախնական գրանցման ներկայացվել Պարբերական տեխնիկական զննության (PTI) կենտրոնների միջոցով