Մարտի 16-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 537 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր քանակը երկրում 275 685 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը:
Երեկ իրականացվել է 29 652 թեստավորում, որից 22 203-ը հակամարմինների թեստով, 7 449-ը՝ PCR թեստով:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 128 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 268 693 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 8 մարդ, ընդհանուր՝ 3 658:
Դրականության ցուցանիշը՝ օրական 1,81%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 1,52%, վերջին 7 օրվանը՝ 1,45%:
Կորոնավիրուսի տարածման պատկերն ըստ շրջանների՝
- Թբիլիսի — 290
- Աջարիա — 18
- Իմերեթի — 79
- Քվեմո Քարթլի — 28
- Շիդա Քարթլի — 29
- Գուրիա — 16
- Սամեգրելո-Զեմո Սվանեթի — 23
- Կախեթի — 37
- Մցխեթա Մթիանեթի — 6
- Սամցխե-Ջավախեթի — 3
- Ռաճա-Լեչխումի և Քվեմո Սվանեթի — 8: