Հանրահայտ «Maroon 5» խմբի համերգը տեղի կունենա Բաթումիում` «Հրաշքների հրապարակում»:
Սպասվում է, որ համերգին ներկա է լինելու տարբեր երկրների` ավելի քան 35 հազար հանդիսատես: Համերգի հետ կապված` հունիսի 6-8-ը Թբիլիսիից Բաթումի ուղղությամբ լրացուցիչ գնացքներ են մեկնելու` հաղորդում է «Վրացական երկաթուղի» ընկերությունը: Հունիսի 5-8-ը միջին և բարձր կարգի հյուրանոցների համարները վաղուց զբաղեցված են:«Maroon 5» -ի համերգը ևս «Check in Georgia» ծրագրի շրջանակներում է:
Մեծ քանակությամբ զբոսաշրջիկների այց է սպասվում նաև Բաթումիում անցկացվող ամենամյա ավանդական ջազ –փառատոնին, որն այս տարի տեղի կունենա հուլիսի 15-24-ը: Այս տարի զբոսաշրջիկներին առաջարկվում է նաև այցելել բարձրալեռնային Աջարիա, այս նպատակով զբոսաշրջային նոր ուղղություններ են մշակվել: