Մառնեուլիում տոնում են Զելենսկիի հաղթանակը. տեսանյութ

Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես են Մառնեուլիում տոնում Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկիի հաղթանակը:

Սաակաշվիլին տեսանյութն այսպես է վերնագրել. «Մառնեուլիի (Վրաստան) բնակիչները տոնում են Զելենսկիի հաղթանակը: Հաղթեց Ուկրաինան՝ կհաղթի նաև Վրաստանը»:

Կիրակի՝ ապրիլի 21-ին, Ուկրաինայում կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլում քվեների 80 տոկոսի ամփոփման արդյունքներով՝ կատակերգու, դերասան Զելենսկին համոզիչ հաղթանակ է տարել՝ ստանալով ավելի քան 73 տոկոս ձայն։ Ուկրաինայի գործող նախագահ Պետրո Պորոշենկոն ստացել է ձայների 24,4 տոկոսը՝ փաստացիորեն ընդունելով պարտությունը։

Սաակաշվիլին, որ Պորոշենկոյի իշխանության տարիներին զրկվել է Ուկրաինայի քաղաքացիությունից ու վտարվել երկրից, այժմ արդեն դիմել է Ուկրաինա մուտքի արգելքը չեղարկելու հարցով։