
Վրաստանի Մառնեուլի քաղաքում սկսվել է տոնածառի տեղադրման աշխատանքը, հայտնում է MarneuliFM-ը:
Ըստ տեղեկության՝ տոնածառը տեղադրվում է Մառնեուլիի քաղաքապետարանի հարակից տարածքում։ Քաղաքապետարանը արագ գնում է կատարել «Ջի Էմ Ջի Քոնսթրաքշն» ՍՊԸ-ից և նոր արհեստական տոնածառի համար վճարել է 70 հազար 800 լարի:
Հարկ է նշել, որ դեկտեմբերի 20-ին Մառնեուլիում տեղի կունենա Ամանորի տոնածառի լույսերի վառման արարողությունը` համերգի ուղեկցությամբ։
Քաղաքապետարանը նախատեսում է դեկտեմբերի 30-ին անցկացնել ամանորյա մեծ միջոցառում, որի համար տեղական ինքնակառավարման մարմինները հատկացրել են 136 հազար 421 լարի։