
Մառնեուլիի շրջանում կկառուցվի շտապ բժշկական օգնության երեք կենտրոն։
Նման որոշում ընդունվել է մայիսի 21-ին կայացած Մառնեուլիի քաղաքային խորհրդի նիստում:
Բժշկական կենտրոնները կկառուցվեն Սադախլո, Շահումյան և Քուրթլյար գյուղերում: Այս մասին Սակրեբուլոյի նիստում նշել է Մառնեուլիի քաղաքապետի պաշտոնակատար Զաուր Տաբատաձեն՝ ասելով, որ յուրաքանչյուր նախագծի արժեքը կազմում է 151 348 լարի, որը կտրամադրվի տարածաշրջանում իրականացվող ծրագրերի հիմնադրամից: