
Մառնեուլի քաղաքում բնակելի շենքի պատշգամբի փլուզումը հղի կնոջ կյանք է խլել։ Փոխանցում է MarneuliFM-ը։
Հաղորդվում է, որ երկու քաղաքացի զոհվել է, երեքը՝ վիրավորվել:
Ըստ տվյալների՝ տուժածներից մեկը 8-ամյա երեխա է, ով տեղափոխվել է Մառենուլիի Geo-Hospitals կլինիկա։
Վրաստանի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ դեպքը հետաքննվում է Քրեական օրենսգրքի 140-րդ հոդվածով, որը նախատեսում է հանքարդյունաբերության, շինարարական կամ այլ աշխատանքների ընթացքում անվտանգության կանոնների խախտում։
Կարդացեք նաև՝