Վրաստանի Մառնեուլիի շրջանի հայաբնակ Դամիա գյուղի բնակիչ Գևորգ Միսկարյանը շուրջ տասը տարի է տասը հեկտար հողատարածքից միայն երեքն է մշակում, քանի որ հողակտորի մնացած հատվածը, ինչպես ինքն է ասում, «անպտուղ» է դարձել: Պատճառը ոռոգման ջրի բացակայությունն է, որը շուրջ երեք տասնամյակ գերխնդիր է մոտ 350 բնակիչ ունեցող Դամիայում և մոտակա հայաբնակ մի քանի գյուղերում:
Իսկ Խոժոռնի գյուղի բնակիչ Վոլոդյա Սիրադեղյանը, ով ավելի քանի 40 տարի հողագործությամբ է զբաղվում, պատմում է, որ ոռոգման ջուր ունենալու տարիներին (խորհրդային տարիներին) տարբեր մշակաբույսեր էին աճեցնում` լոլիկ, վարունգ եւ այլն: Հիմա մոլախոտից բացի, ոչինիչ հնարավոր չէ «մշակել»:
Մառնեուլիում ոռոգման ջրի պատճառով առաջացած խնդիրների մասին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ ստորև հղումով՝