
2023 թվականի մայիս ամսին Քվեմո Քարթլիի մարզի Մառնեուլիի մունիցիպալիտետում օձի խայթոցի երկու դեպք է գրանցվել:
MarneuliFM-ին Geo Hospitals-ից հայտնել են, որ մեկ շաբաթ առաջ իրենց կլինիկա է տարվել օձից խայթված քաղաքացի և համապատասխան բուժում ստանալուց հետո շուտով դուրս է գրվել:
Օձի խայթոցով մեկ քաղաքացի էլ դիմել է Մառնեուլիի Aversi կլինիկա: Բուժհաստատությունից հայտնել են, որ հիվանդը պատվաստվել է և դուրս գրվել: