Վրաստանի մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ և Անզոր Էրկոմաիշվիլիի անվան ֆոլկլորային պետական կենտրոնի կազմակերպմամբ Մառնեուլիում նշվել է վրաց մեծ բանաստեղծ, էպոսի հեղինակ Շոթա Ռուսթավելիի օրը: Տեղեկությունը տարածում է Մառնեուլիի քաղաքապետարանը:
Միջոցառման շրջանակներում անցկացվել է Ռուսթավելու ֆենոմենի վերաբերյալ դասախոսություն, հնչել են երգեր ու բանաստեղծություններ:
Միջոցառման շրջանակներում Վրաստանի մշակույթի, սպորտի և երիտասարդության նախարարի առաջին տեղակալ Կախա Սիխարուլիձեն Մառնեուլիի քաղաքային գրադարանին է հանձնել մշակույթի նախարարության հրատարակած շուրջ 30 գիրք։ Հրավիրված հյուրերն այցելել են Մառնեուլիի մշակույթի տան ճեմասրահում աշխարհի տարբեր լեզուներով հրատարակված, վրացական վերածննդի լավագույն ստեղծագործություններից համարվող, Ռուսթավելու «Ընձենավոր» էպոսի ցուցահանդեսին:
Ներկաները մասնակցել են նաև հայ նկարիչ, տիկնիկագործ Արմեն Հովհաննիսյանի տիկնիկային ներկայացմանը։
Եզրափակիչ մասում Մառնեուլիի մշակույթի տան համերգասրահում տեղի է ունեցել «Դիդգորի» անսամբլի համերգը: