
Վրաստանի Քվեմո Քարթլիի մարզի Մառնեուլի քաղաքի Ռուսթավելի փողոցի շենքերից մեկի բակում կրակոց է հնչել:
Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 24-ի լույս 25-ի ուշ գիշերին։ Ըստ տեղեկությունների՝ զենքից կրակոցներից հետո ծեծկռտուք է տեղի ունեցել։
Իրավապահները դեպքի վայր են ժամանել հուլիսի 25-ի առավոտյան։ Տարածքի որոշակի հատված շրջափակված է դեղին ժապավենով, տեղում աշխատում են իրավապահները։