
Առողջապահության փորձագետ Ակակի Զոիձեի խոսքով՝ Մառնեուլիում կորոնավիրուսով վարակվածը մոտ 1700 կոնտակտ է ունեցել: Այդ մասին հայտնում է Հանրային հեռարձակողը:
«Մառնեուլիում և Բոլնիսիում խնդիրն այն է, որ չափազանց շատ շփումներ կան. արդեն մոտ 1700 կոնտակտ կա: Հայտնաբերված 90 անձինք ունեն մոտ 1700 կոնտակտ և սա դեռ ամբողջը չէ: Դեռ հետագա քննություն և մեկուսացում է հարկավոր», — ասել է Ակակի Զոիձեն:
Հիշեցնենք, որ երեկ՝ մարտի 22-ին Մառնեուլիի «Ջեո հոսպիտալ» կլինիկայում բուժում ստացողներից մեկի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: Ավելի ուշ պարզ է դարձել, որ վարակակիրը մասնակցել է 400 հոգանոց արարողության: Վարակակրի մոտ 90 կոնտակտ արդեն հայտնաբերվել է:
Մարտի 23-ին 00:00-ից էլ Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի հրամանով Բոլնիսիի և Մառնեուլիի շրջանները փակվեցին: