Վրաստանի Քվեմո Քարթլիի մարզի Մառնեուլիի քաղաքապետարանը վրացի գրող Շոթա Ռուսթավելիին նվիրված «Շոթաոբա 2023»-ը նշելու համար 11 հազար 690 լարիի մրցույթ է հայտարարել։
Միջոցառումը նախատեսվում է անցկացնել Մառնեուլի քաղաքում նոյեմբերի 20-ին։ Մրցույթին ցանկացողները կարող են մասնակցել նոյեմբերի 10-13-ն ընկած ժամանակահատվածում։
Ի դեպ, Մառնեուլիի սակրեբուլոն «Շոթաոբա» տոնի հաստատմանը աջակցել է 2021 թվականի օգոստոսի 6-ին։ Մառնեուլիում գտնվող Շոթա Ռուսթավելիի հուշարձանը պաշտոնապես բացվել է 2021 թվականի նոյեմբերի 24-ին։ Արձանի գնումն ու տեղադրումը քաղաքապետարանի վրա արժեցել է 112 հազար 520 լարի։
Հատկանշական է, որ «Շոթոբան» Վրաստանում նշվում է 1966 թվականից։