Մառնեուլիում հեղեղումներ են

Հորդառատ անձրևի հետևանքով Մառնեուլի քաղաքում գետը վարարել և դուրս է եկել հունից, հայտնում է MarneuliFM-ը:

Տեղեկության համաձայն, Մառնեուլիի շուկայի մոտ գտնվող փողոցները հեղեղվել են: Ըստ տեղեկությունների՝ «Ապրիլի 9»-ի փողոցի առաջին հարկերը հեղեղվել են։

Տեղում փրկարարական ջոկատներ են աշխատում: Այս պահին (ժամը 11:30) ավերածությունների, զոհերի կամ վիրավորների մասին չի հաղորդվում: