Մառնեուլիի գյուղերից մեկում անհետացած 15-ամյա աղջիկը, ում 3 օր առաջ հարկադրաբար նշանադրել են, հայտնաբերվել և տեղափոխվել է անվտանգ տարածք։
Վրաստանի ներքին գործերի նախարարության փոխանցմամբ՝ դեռահասի հայրը ձերբակալվել է։
Նախաքննություն է անցկացվում Վրաստանի Քրեական օրենսգրքի 126-րդ և 150-րդ հոդվածներով, որոնք վերաբերում են ընտանիքի անչափահաս անդամի նկատմամբ կատարված բռնությանը և հարկադիր ամուսնությանը։