
Անցած երկու օրվա ընթացքում, ինչ Մառնեուլիում և Բոլնիսիում կարանտինային ռեժիմ է հայտարարվել, բժիշկներն ու տեղական իշխանությունները այցելել են ավելի քան 20.000 մարդու, կորոնավիրուսի հավանական ախտանիշների վերաբերյալ խոսել և ջերմաչափել: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետի խորհրդական Իրակլի Չիքովանին:
Չիքովանիի խոսքով՝ ջերմաչափման արդյունքում 20.000-ից 25 քաղաքացու մոտ ջերմություն է գրանցվել, թեև միայն 2-ի մոտ են կորոնավիրուսի ախտանիշներ նկատվել, ովքեր էլ տեղափոխվել են հիվանդանոց:
«Մեր հայրենակիցները շատ հանգիստ են վերաբերվում Մառնեուլիում և Բոլնիսիում տիրող իրավիճակին և ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նրանց կառավարության անունից», — հավելել է Չիքովանին: