
Վրաստանի Քվեմո Քարթլիի մարզի Մառնեուլի քաղաքում երիտասարդը վիրավորել է ընտանիքի երկու անդամների՝ հորն ու պապին։
Ըստ առկա տեղեկությունների՝ վիրավորները տեղափոխվել են կլինիկա։ Բժիշկների փոխանցմամբ՝ վիրավորներից մեկի վիճակը ծանր է, անհրաժեշտ է տեղափոխել Թբիլիսի։
Տեղեկության համաձայն, դեպքի վայրում աշխատում են իրավապահները. այլ մանրամասներ չեն հաղորդվում։