Մառնեուլիում դժբախտ պատահարի հետևանքով 2 մարդ է մահացել

Մառնեուլիում դժբախտ պատահար է տեղի ունեցել: Առկա տեղեկություններով՝  2 մարդ ընկել է կոյուղու հորը և մահացել:

Տեղեկությունների համաձայն՝ տներից մեկի բակի կոյուղաջուրը մաքրող բանվորն ընկել է ջրհորը և չի կարողացել դուրս գալ, իսկ տան տերը իջել է նրան փրկելու, սակայն չի հասցրել դուրս գալ:

Ըստ առկա տեղեկությունների՝ նրանց ջրհորից դուրս են բերել անգիտակից վիճակում։ Երկու մահացածներն էլ միջին տարիքի տղամարդիկ են։

Տեղեկության համաձայն՝ երկու տղամարդն էլ մահացել են հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին։

Վրաստանի ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ դեպքի առթիվ հետաքննությունը տարվում է Քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածով։