Քվեմո Քարթլիի Մառնեուլի քաղաքն այսօր միացավ Թբիլիսիում և մի շարք խոշոր քաղաքաներում նոյեմբերի 28-ից մեկնարկած եվրոպամետ ցույցերին: Ցուցարարները պարզել էին «Մառնեուլին ընտրում է Եվրոպան», «Տեսել եմ ընտրակեղծիք», «Ռուսական ազդեցությունը մութն է, իսկ մենք ընտրումն ենք լույսը՝ Եվրոպան» և այլ գրությամբ պաստառներ:
Քվեմո Քարթլիի տարբեր մունիցիպալիտետներից Մառնեուլի ժամանած իրավապաշտպանները, քաղաքացիական հասարակական կազմակերպությունների (ՀԿ) ներկայացուցիչները, դպրոցի աշակերտներ, ակտիվիստներ և ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներ բողոքում էին Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության որոշման դեմ, ըստ որի՝ մինչև 2028 թվականի ավարտը հրաժարվել են եվրաանադամակցության բանակցությունների մեկնարկից:
Ցուցարարները նախ «Քաղաքացիական ներգրավվածության և ակտիվության կենտրոն» (CEAC) ՀԿ-ի մոտից երթով շարժվեցին դեպի Մառնեուլիի թիվ 22 ընտրատարածքային հանձնաժողովի շենքի մոտ: Վանկարկում էին՝ «Ո՛չ ռուսական ռեժիմին», «Ո՛չ կեղծված ընտրություններին, «Այո՛ Եվրոպային», «Ո՛չ Ռուսաստանին», «Վրաստա՛ն», «Ո՛չ բռնությանը», «Ո՛չ ռուսական օրենք»-ին:
Դիմելով թիվ 22 ընտրատարածքային հանձնաժողովի աշխատակիցներին, ցուցարարներն ասում էին. «Դուք սև հետք եք: Պահանջում ենք նոր ընտրութուններ, քանի որ այն, ինչ արել եք, զզվելի է: Դուք չեք հարգում այստեղ բնակվողներին»: Միևնույն ժամանակ կրկնում էին՝ հավաքվել են խաղաղ նպատակներով, աշխատակիցներին կոչ անելով՝ չվախենալ:
Թիվ 22 ընտրատարածքային հանձնաժողովի շեքի մոտից ցուցարարները երթով շարժվեցին Մառնեուլիի քաղաքապետարանի շենք: Երկու վայրում էլ ցույցի մասնակիցները պնդում էին՝ իրենց համար անընդունելի է երկրի շեղումը եվրաինտեգրման ճանապարհից։ Նրանք նաև պահանջում էին ազատ արձակել ցույցերի ժամանակ բերման ենթարկված քաղաքացիներին: Թե՛ թիվ 22 ընտրատարածքային հանձնաժողովի, թե՛ քաղաքապետարանի մոտ մոբիլիզացված էր ներքին գործերի նախարարության ոստիկանությունը:
CEAC ՀԿ-ի համակարգող Մարիամ Սամխարաձեն «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրուցում ընդգծեց՝ այսպիսով միանում են Թբիլիսիում և այլ շրջաններում ու մեծ քաղաքներում ընթացող ցույցերին:
«Թբիլիսիի Ռուսթավելիի պողոտայում, ինչպես նաև Վրաստանի քաղաքներում մի քանի օր շարունակ բողոքի ալիքից տարբերվող որևէ պահանջ չկա. մենք ուզում էինք մեր ձայնը լսելի դարձնել Մառնեուլիում, քանի որ ամենաշատ ընտրակեղծարարությամբ աչքի էր ընկնում նաև Մառնեուլին: Բողոքում ենք նաև ընտրությունների անցկացման պայմանների դեմ: Ինչպես նաև իշխանության հայտարարած հակաեվրոպական կուրսի դեմ», — ասաց Սամխարաձեն:
CEAC ՀԿ-ի ղեկավար, ցույցի կազմակերպիչներից Ռաշան Զիադալիևի խոսքով, իրենց հիմնական պահանջը նոր ընտրությունների անցկացումն ու Վրաստանի եվրաինտեգրման ուղի վերադարձն է:
«Պահանջում ենք նոր ընտրություններ, ողջ Վրաստանի մասշտաբով արդար և թափանցիկ: Օրինակ, ես եղել եմ Մառնեուլիում դիտորդ խմբերից մեկում, և երբ շրջում էինք ընտրատեղամասերով, տեսնում էինք՝ ինչ է կատարվում ամենուրեք, ինչպես էին կեղծվում ընտրությունները, տեսնում էինք՝ ինչպես են վախեցնում ժողովրդին: Հետևաբար՝ այս ընտրությունները լեգիտիմ չեն, մենք չենք ճանաչում այս ընտրությունները: Մենք պահանջում ենք նաև եվրաինտեգրման գործընթացի շարունակություն», — «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ Զիադալիևը:
Նրա խոսքով, քաղաքացիները բողոքում են «ոչ լեգիտիմ վարչապետ Իրակլի Կոբախիձեի» որոշման դեմ, քանի որ վերջինիս հայտարարութունը հակասում է Սահամնադրության 78-րդ հոդվածին:
Նշենք, որ 7-րդ գիշերն օրն է, ինչ Թբիլիսիի կենտրոնում՝ խորհրդարանի շենքի դիմաց, հանրահավաք է անցկացվում։ Նոյեմբերի 28-ին վարչապետի հայտարարության պատճառով քաղաքացիները պահանջում են կառավարության հրաժարականը։ «Վրացական երազանք»-ում որոշել են մինչև 2028 թվականի վերջ օրակարգ չբերել Եվրամիության հետ անդամակցության շուրջ բանակցությունների բացման հարցը, իսկ մինչև 2028 թվականի վերջ հրաժարվել են ԵՄ բյուջետային դրամաշնորհներ ստանալ։
Ցուցարարներին ցրելու համար ոստիկանությունը օգտագործում է ջրցան մեքենաներ, արցունքաբեր գազ, ռետինե փամփուշտներ։ Ցուցարարներին բերման ենթարկելու ժամանակ ոստիկանները բռնության են ենթարկել նրանց։ Բռնության են ենթարկվել նաև տասնյակ լրագրողներ։
Թբիլիսիից բացի ցույցեր են նաև Ռուսթավիրում, Փոթիում, Բաթումիում, Ախալցիխեում, Գորիում, Քութայիսիում և այլ քաղաքներում: