
Թբիլիսի-Մառնեուլի ճանապարհը Մառնեուլի քաղաքի մուտքի մոտ բաց է միայն բեռնատարների համար, որոնք ճանապարհը շարունակում են դեպի Սադախլո-Բագրատաշեն անցակետ՝ Հայաստանի Հանրապետության սահման:
Ինչպես «Ալիք մեդիան» տեղեկացավ, Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան մեկնող բեռնատարները Մառնեուլի քաղաքի մոտ ախտահանվում են և ճանապարհը շարունակում դեպի ՀՀ սահման:
Հիշեցնենք՝ երեկ Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան Մառնեուլիի ու Բոլնիսի համար կարանտինային ռեժիմ է հայտարարել:
Վարակվածների թիվը երկրում այս պահին 54 է։