
Վրաստանի Քվեմո Քարթլիի մարզի Մառնեուլի քաղաքում լուսավորվել են Ամանորի տոնածառն ու փողոցները, հայտնում է MarneuliFM-ը:
Ի դեպ, Մառնեուլիի քաղաքապետարանն այս տարի նոր տոնածառ է գնել 70 հազար 800 լարի արժողությամբ։
Ամանորյա տոնածառի լույսերի միացման արարողությունն սկսվել է ժամը 13:00-ից և շարունակվել մինչև 19:40-ը։ Միջոցառումն անցկացվել է Մառնեուլիի քաղաքապետարանի հարևանությամբ։
Նշենք, որ Մառնեուլիի քաղաքապետարանի ամանորյա նախապատրաստական աշխատանքներն արժեցել են 404 հազար 321 լարի։ Փողոցները լույսերով զարդարելու համար ծախսվել է 197 հազար 100 լարի, իսկ դեկտեմբերի 30-ին նախատեսված ամանորյա միջոցառման համար կծախսի 136 հազար 421 լարի։