Մառնեուլիի տոնական զարդարանքի համար այս տարի 10 անգամ ավելի գումար կծախսվի

Մառնեուլիի քաղաքապետարանն այս տարի քաղաքի տոնական զարդարանքի համար անցյալ տարվա համեմատ 10 անգամ ավելի շատ գումար կծախսի։ Այս մասին տեղեկացրել է Մառնեուլիի քաղաքապետ Զաուր Դարգալին։

Քաղաքին տոնական տեսք տալու համար քաղաքապետարանն արդեն հայտարարել է 247 000 լարիի մրցույթ: Հաղորդում է marneulifm.ge-ն:

«Որպես այս քաղաքի բնակիչ և Մառնեուլիի քաղաքապետ, ես ցանկանում եմ, որ Նոր տարին այս անգամ տարբերվի, քաղաքացիներն ավելի գեղեցիկ տարեմուտի ականատես դառնան: Կենտրոնական փողոցներում լույսերը փոխելու ենք, շատրվանները, կամուրջը լուսավորվելու, Մշակույթի տան առջև կազմակերպելով ամանորյա միջոցառում: Անսալով լուսավորության մասին քաղաքացիների բողոքին, մենք այս տարի սկսեցինք աշխատել այդ ուղղությամբ», — ասում է Մառնեուլիի քաղաքապետը:

Անցյալ տարի 2019-ը քաղաքային իշխանությունները դիմավորել են՝ ծախսելով 55 000 լարի։ Դրա մեջ ներառված էր ամանորյա երեկոն (14 050 լարի), տոնածառի զարդարանքը (14 400 լարի) և քաղաքի զարդարանքը (25 719 լարի): Իսկ այս տարի միայն քաղաքի լուսավորությունը կարժենա 247 000 լարի: