Վրաստանի Քվեմո Քարթլիի մարզի Մառնեուլի քաղաքում՝ շուկայի հարակից տարածքում, Ալգեթի գետի վրա կառուցվել է նոր ճանապարհային կամուրջ, փոխանցում է Մառնեուլիի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջը:
Նշվում է նաև, որ կառուցվել է 862 մետր երկարությամբ ճանապարհ, որը միանում է Լաղիձեի փողոցին և նպատակ ունի թեթևացնել քաղաքի երթևեկությունը։
Ըստ տեղեկության՝ ավարտված նախագծին տեղում ծանոթացել են Մառնեուլիի մունիցիպալ խորհրդի նախագահ Ամիրան Գիորգաձեն, Քվեմո Քարթլիի նահանգապետ Գիորգի Դոխտուրիշվիլին, Վրաստանի խորհրդարանի անդամ, Մառնեուլիի և Գարդաբանիի մեծամասնական պատգամավոր Զաուր Դարգալին, Մառնեուլիի քաղաքապետ Քենան Օմարովը և տեղական ինքնակառավարման ներկայացուցիչներ։