
Մառնեուլիի մունիցիպալիտետի Սաիմերլո գյուղում տեղացած կարկուտը և ուժեղ քամին վնասներ են պատճառել: Քամին տների կտուրներն է վնասել, իսկ կարկուտը` խաղողի այգիներն ու բերքատու ծառերը:
Մառնեուլիի քաղաքապետարանից հայտնել են, որ Սաիմերլոյում հուլիս ամսվա ընթացքում արդեն երկրորդ անգամ է նման կարկուտ տեղում: