
Վրաստանի Քվեմո Քարթլիի մարզի Մառնեուլի քաղաքի Ռուսթավելիի փողոցում միջին տարիքի տղամարդ է հանկարծամահ եղել, գրում է MarneuliFM-ը:
Ըստ տեղեկությունների՝ դեպքը տեղի է ունեցել րոպեներ առաջ։ Տեղեկության համաձայն, տղամարդը երթուղային տաքսուց իջնելուց հետո կորցրել է գիտակցությունը:
Նշվում է, որ տեղում մոբիլիզացված են շտապօգնության բրիգադը և պարեկային ոստիկանությունը։