Վրաստանի խորհրդարանի Քվեմո Քարթլիի մարզի Մառնեուլիի և Գարդաբանիի մեծամասնական պատգամավոր Զաուր Դարգալին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ հանդիպումներ է սկսել վերոնշյալ շրջանների գյուղերի բնակիչների հետ:
Ըստ Դարգալիի հրապարակման՝ առաջին հանդիպումը տեղի է ունեցել Շուլավերիում։
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել տեղացիներին ջերմ ընդունելության համար և ուզում եմ ընդգծել, որ գյուղերի բնակչությունը մեծ աջակցություն և վստահություն ունի մեր թիմի նկատմամբ»,- գրված է Դարգալիի ֆեյսբուքյան էջում։
Պատգամավորը նշել է՝ ծանոթացել է բնակիչների խնդիրներին, նրանց ներկայացվել է նաև կուսակցության առաջնահերթությունները։ «Մենք կլինենք յուրաքանչյուր գյուղում, կլսենք ձեր կարծիքը»,-գրել է պատգամավորը։
Դարգալիի հրապարակած լուսանկարից երևում է, որ հանդիպմանը ներկա են եղել նաև տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ։