Մառնեուլիի Մաղալաշվիլիի անվան կամուրջը կվերականգնվի

Լուսանկարը՝ MarneuliFM-ի

Մառնեուլիի քաղաքապետարանը մրցույթ է հայտարարել Մառնեուլի քաղաքի Ռուսթավելի փողոցում գտնվող Դուրմիշխան Մաղալաշվիլիի անվան կամրջի վերականգնման աշխատանքների գնման համար։

Կամրջի վերականգնման նախագծով նախատեսվում է վերանորոգել կամուրջը և կամրջի տակ գտնվող ենթակառուցվածքները։

Նախագծով նախատեսվում է կամրջի տակով ճանապարհի լայնացում, հետիոտնային մայթի կառուցում, երկաթուղային անցման վրա հետիոտների համար հատուկ անցումների կազմակերպում։

Քաղաքապետարանը նախատեսում է նախագծի վրա ծախսել 1 մլն 893 հազար 840 լարի: Մրցույթի փաստաթղթի համաձայն՝ մրցույթում հաղթող ճանաչված ընկերությունը պետք է աշխատանքները կատարի պայմանագիրը կնքելուց հետո 5 ամսվա ընթացքում։ Մրցույթի փաստաթղթում նշված է, որ կամրջի վերականգնման աշխատանքները կատարվելու են փուլերով, որպեսզի աշխատանքների իրականացման ընթացքում հնարավոր լինի օգտագործել կամուրջը։