
Մառնեուլիի քաղաքապետարանին 5 նոր ավտոբուս է հատկացվել՝ բնակչության տեղաշարժն առավել հարմարավետ դարձնելու համար: Այս մասին տեղեկանում ենք Մառնեուլիի շրջանից ընտրված խորհրդարանի պատգամավոր Զաուր Դարգալիի ֆեյսբուքյան էջից։
Նշվում է, որ ISUZU մակնիշի ավտոբուսները եվրոպական չափանիշներով են, լիովին հարմարեցված են հաշմանդամություն ունեցող քաղաքացիների համար:
«Քաղաքային տրանսպորտի թարմացման գործընթացը կշարունակվի։ Մեր թիմի նպատակն է բնակչության համար հնարավորինս հարմարավետ դարձնել հասարակական տրանսպորտը և չվնասել շրջակա միջավայրին, ինչի ուղղությամբ ակտիվ աշխատում ենք՝ ինչպես կենտրոնական իշխանությունների, այնպես էլ տեղական ինքնակառավարման մարմինների հետ»,-ասված է տարածած հաղորդագրության մեջ։