Մառնեուլի և Բոլնիսի շրջաններում հայտարարված խիստ կարանտինային ռեժիմի հետ կապված Մառնեուլիի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել: Ստորև ներկայացնում ենք հայտարարության համապատասխան թարգմանությունը՝
«Վրաստանի վարչապետի հրամանով մարտի 23-ին Մառնեուլի և Բոլնիսի շրջաններում հայտարարվեց խիստ կարանտինային ռեժիմ:
Մառնեուլիի քաղաքապետարանը՝ կենտրոնական կառավարության հետ միասին աշխատում է արտակարգ ռեժիմով՝ բնակչությանը տեղեկացնելու և իրազեկելու համար:
Շուրջօրյա գործում է քաղաքապետարանի թեժ գիծը՝ (+995) 591 95 95 09
Խնդրում ենք նկատի ունենալ, որ շրջանում կորոնավիրուսի կանխարգելման նպատակով առկա իրավիճակը նախատեսում է սոցիալական հեռավորություն:
Քաղաքացիներից պահանջվում է հետևել կանոններին: Հակառակ դեպքում վարչական պատժամիջոցներ կկիրառվեն: Մեծածավալ հավաքույթներն արգելվում են: Քաղաքացիներին խորհուրդ է տրվում տանից դուրս չգալ, իսկ հույժ անհրաժեշտության դեպքում դուրս գալիս՝ կրել ձեռնոց և դիմակ:
Ցանկանում ենք տեղեկացնել, որ Մառնեուլիում ստեղծվել է աշխատանքային խումբ՝ շրջանում իրավիճակի կառավարումը համակարգելու համար:
Հաշվի առնելով արտակարգ ռեժիմում մեր հատուկ աշխատանքը՝ քաղաքացիները տարբեր տեղեկություններ ստանալու նպատակով, պետք է դիմեն համապատասխան անձանց՝
Բնակչության ջերմաչափում՝ Լաշա Լոբջանիձե — 577 53 44 84,
Սննդամթերքի մատակարարում սոցիալապես անապահով քաղաքացիների համար՝ Ադիլ Ալիև — 599 39 09 34,
Կամավորներ՝ Բեթքիլ Նավերիանի 599 62 52 52,
Առաքիչ ընկերությունների պատասխանատու՝ Մամուկա Նավերիանի — 551 77 79 88,
Կարանտինային տարածքների պատասխանատու՝ Զաուր Տաբատաձե — 599 51 51 44,
Քաղաքապետարանում բժշկական հաստատությունների հիմնահարցերի վերաբերյալ՝ Գիորգի Մեուրմիշվիլին — 514 17 17 17,
Հասարակական վայրերի վերահսկման համար պատասխանատու՝ Գելա Մումլաձե — 591 97 48 97,
Ստեղծված իրավիճակի հետ կապված Մառնեուլիի քաղաքապետարանը հորդորում է հետևել կանոններին, ցուցաբերել բարձր պատասխանատվություն և մնալ տանը: Հոգ տարեք ձեր և մյուսների առողջության մասին: Հոգ տանենք միմյանց մասին», — գրված է հայտարարության մեջ: