Մառնեուլիի մունիցիպալիտետի Կիրովկա գյուղի անվանափոխության գործընթացում գյուղացիներին ներգրավելու նպատակով նախաձեռնող խումբ է ստեղծվել։ Փոխանցում է MarneuliFM-ը:
Տեղեկության համաձայն՝ նախաձեռնող խմբի անդամները նամակ են գրել Մառնեուլիի քաղաքապետարանին՝ խնդրելով գյուղի ժողով անցկացնել և դրա հիման վրա գյուղն անվանափոխել, սակայն Մառնեուլիի քաղաքապետարանը մերժել է։
«Սալամ» հարթակի անդամ Այթաջ Խալիլը նշել է, որ տեղական ինքնակառավարման օրենսգրքով քաղաքացիները գյուղի ժողով հրավիրելու իրավունք ունեն։ «Սալամի» գրած նամակին ի պատասխան՝ քաղաքապետարանը անհասկանալի պատճառով սահմանափակել է գյուղացիների նշված իրավունքը։
«Տեղական ինքնակառավարման օրենսգրքում հստակ գրված է, որ գյուղացիներն իրավունք ունեն գումարել բնակավայրի ընդհանուր ժողով, մենք հատուկ ուշադրություն ենք դարձրել օրենսգրքում գրված բոլոր հոդվածներին, բայց ցավոք, այնպիսի մերժում ենք ստացել, որ թվում է, թե տեղական ինքնակառավարումը փաստացի սահմանափակում է այդ իրավունքը և չի ցանկանում, որ բնակչությունը ներգրավվի գործընթացում, փակում է օրենսգրքով նախատեսված լիազորությունները և սահմանափակում է քաղաքացիների ներգրավման այս մեխանիզմը»,- ասել է Խալիլը:
«Սալամի»-ի անդամ Խալիլը նշել է, որ գյուղերի անվանափոխության գործընթացում օրենքով սահմանված կարգով պետք է ներգրավվի տեղական ինքնակառավարումը, ուստի պարտավոր էին այդ հարցով գյուղի ընդհանուր ժողով անցկացնել։
Խալիլի խոսքով՝ «Սալամի» հարթակը այսօր՝ հուլիսի 18-ին, կրկին նամակով դիմել է Մառնեուլիի քաղաքապետարանին։ Նշված նամակի պատասխանից կախված կլինեն նաև հարթակի հետագա ծրագրերը։
Նա նաև hավելել է՝ քաղաքապետարանի կողմից մերժման դեպքում կազմակերպությունը կօգտագործի բոլոր օրինական միջոցները բնակչության խնդրանքը կատարելու համար։
Ապրիլի 19-ին Մառնեուլիի սակրեբուլոյի աշխատակազմի ղեկավար Նինո Բերիձեն նշել է, որ քաղաքապետարանը բնակիչների հետ քննարկման արդյունքում Կիրովկա գյուղի համար նախատեսված 5 անուններից ընտրել է երկուսը՝ «Մծվանե գորա» (Կանաչ բլուր) կամ «Մեգոբրոբա» (ընկերություն)։
Հատկանշական է, որ Կիրովկա գյուղի բնակիչները ցանկություն են հայտնել, որ գյուղը վերանվանվի իր հին անունով՝ «Մամեի»։
Կիրովկան կվերանվանվի. բնակիչները ցանկանում են տրաֆարետը լինի ադրբեջաներեն