Մառնեուլիի շրջանում ավարտվել են «Աջակցություն գյուղին» ծրագրի շրջանակներում հանդիպումները։ «Ալիք Մեդիան» պարզել է Մառնեուլիի հայաբնակ գյուղերում ծրագրի շրջանակներում ընտրված առաջնահերթությունները։
Դամիա գյուղում կիրականացվեն ջրամատակարարման խողովակների վերանորոգման աշխատանքներ (Զարգարի ջրի խողովակաշարի թարմացում)։ Բացի այդ, հնարավոր է ասֆալտապատ ճանապարհի գյուղամիջան հատվածում երթևեկության արագ ընթացքը խանգարող հարմարանքներ (արհեստական անհարթություններ) տեղադրվեն։ Գյուղին հատկացվել է 12 000 լարի։
Աղքյորփի գյուղում կլուծվի փողոցների գիշերային լուսավորության խնդիրը։ Հատկացվել է 16 000 լարի։
Շահումյանին հատկացվել է 20 000 լարի, որով ևս նախատեսվում է լուծել փողոցների լուսավորության խնդիրը։
Խոժոռնիում ևս նախատեսվում է ավարտին հասցնել փողոցային լուսավորության խնդիրը։ Գյուղին հատկացվել է 16 000 լարի։
Գյուլիբաղում արդեն եղած մանկական խաղահրապարակը նախատեսվում է մեծացնել։ Գյուղին հատկացվել է 12 000 լարի։
Ծոփ գյուղում գերեզմանի շրջակա տարածքը կցանկապատվի։ Հատկացվել է 13 000 լարի։
Չանախչիում կվերանորոգվի գյուղի ամբուլատորիան։ Գյուղին հատկացվել է 12 000 լարի։
Օփրեթիում ևս կլուծվի փողոցների գիշերային լուսավորության խնդիրը։ Հատկացվել է 10 000 լարի։
Խոխմել գյուղում կվերանորոգվեն աղբյուրները։ Գյուղին հատկացվել է 10 000 լարի։
Ծերաքվիում կկառուցվի մանկական խաղահրապարակ։ Հատկացվել է 10 000 լարի։
Սիոնի գյուղի Հայրենական մեծ պատերազմի հուշարձանի տարածքում կկառուցվի հանգստի բացօթյա տաղավար։ Հատկացվել է 10 000 լարի։
Նշենք, որ գյուղի աջակցության ծրագրերի շրջանակներում հանդիպումները մեկնարկել էին փետրվարի 15-ից։
«Աջակցություն գյուղին» ծրագրի համար 2022 թվականին կենտրոնական բյուջեից Մառնեուլիի շրջանին հատկացվել է 1 մլն 232 հազար լարի (մոտ 413 422 դոլար)։ Գումարը բաշխվել է գյուղերին՝ ըստ բնակչության թվի։ Յուրաքանչյուր գյուղի համար նվազագույն գումարը 10 000 է լարի է (մոտ 2 989 դոլար), իսկ առավելագույնը՝ 20 000 լարի (մոտ 5 978 դոլար)։