
Մառնեուլիում այսօր կորոնավիրուսի մեկ դեպք է հաստատվել և հայտնաբերվել է վարակակրի 86 կոնտակտ: Այս մասին «Pirveli» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեն:
Միջին տարիքի կինը բուժում էր ստանում Մառնեուլիի «Ջեո հոսփիթալ» կլինիկայում:
«Մեր խումբն աշխատել է այդ հիվանդանոցում և այժմ նրանք նորից կենտրոն են վերադարձել: Այս հիվանդի վերաբերյալ քննարկումներ են ընթանում և առաջարկություններ մշակվում», — ասել է Գամկրելիձեն:
Ըստ Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավարի, կլինիկան, որտեղ վարակված քաղաքացին բուժում էր ստանում, այժմ կարանտինի տակ է:
Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Մարինա Էզուգբայայի խոսքով էլ կորոնավիրուսով վարակվածը շաքարախտ ունի և կլինիկայում բուժվում էր թոքաբորբից: