Մարքեթինգային տեխնոլոգիաների փառատոն՝ Վրաստանում

Վրաստանում առաջին Մարքեթինգային տեխնոլոգիաների Martech փառատոնը կանցկացվի հունիսի 9-ին Touch Platform-ի կազմակերպմամբ։

Զբոսաշրջության ազգային վարչության տվյալներով Touch Platform-ը 6 տարի շարունակ Վրաստանում անցկացնում է միջազգային գիտաժողով՝ մարքեթինգի և տեխնոլոգիաների ոլորտում աշխատող մասնագետների համար։

Փառատոնի ժամանակ իրենց փորձով կկիսվեն ավելի քան 1000 պատվիրակներ 10 երկրներից։ Միջոցառումը կունենա ընդհանուր հաշվով 25 միջազգային և Վրաստանից բանախոսներ: Կլինեն շնորհանդեսներ, պանելային քննարկումներ, աշխատաժողովներ, երեկոյան խնջույք և այլն:

Կազմակերպիչների խոսքով, փառատոնի հիմնական նպատակը տեղական շուկայում մարքեթինգային տեխնոլոգիաների մասին տեղեկացվածության բարձրացումն է։

«Փառատոնը հանդիսատեսին խոստանում է հետաքրքիր շփումներով ու քննարկումներով լի օր», — նշված է Զբոսաշրջության ազգային վարչության տարածած տեղեկատվության մեջ։