Տեսանյութ. Մարիխուանայի փառատոնը դեռ չսկսված ավարտվեց (թարմացվող)

«Գիրչի» կուսակցության նախաձեռնած «Մարիխուանայի օրինականացման փառատոնն» ավարտվեց նախքան մեկնարկելը:

Թբիլիսիի «Մայրենի լեզվի» այգու ամբողջ երկայնքով ոստիկանները կենդանի պատ են կազմել: Պաշտոնական տվյալներով ձերբակալված է  11 մարդ` այդ թվում կուսակցության հիմնադիր, նախագահի թեկնածու Զուրաբ Ջափարիձեն: Նախքան բերման ենթարկվելը Ջափարիձեն 3 գլանակ ծխախոտ  հանեց, որն իր խոսքով մարիխուանա էր, ու նվիրեց հավաքվածներին: Սկանդալային քաղաքական գործիչը հայտարարեց, որ իր գործողությունն օրինախախտում էր, ու ոստիկանության համապատասխան արձագանքին ինքը սպասում էր:

«Մայրենի լեզվի» այգում Մարիխուանայի փառատոնի դեմ  էր դուրս եկել քաղաքացիների մի մասը: Նրանց հայտարարությամբ, կանեփի օրինականացման փառատոնի կոնտրակցիան ծրագրել են սոցիալական ցանցերում: Այգում որդու հետ միասին գտնվում էր խորհրդարանի նախկին պատգամավոր Դիմիտրի Լորթքիփանիձեն և «Վրացական գաղափար»-ի ղեկավար Լևան Չաչուան: ««Մայրենի լեզվի ագին» երեխաների այգի է»,- հայտարարել է Լորթքիփանիձեն:

Հիշեցնենք՝  մինչ փառատոնի մեկնարկը քրեական ոստիկանությունը բերման էր ենթարկել նաև «Գիրչի» կուսակցության ներկայացուցիչներ Նիկա Օբոլաձեին ու ևս 2 աջակցի, ինչպես նաև կուսակցության առաջնորդներից երկուսին:

ՆԳՆ-ի տեղեկատվությամբ՝ Զուրաբ Ջափարիձեն ոստիկանության աշխատակիցներին ինքնակամ է հանձնվել: Ինչպես բացատրել են նախարարությունից՝  ելնելով նրանից, որ Ջափարիձեն նախագահի թեկնածու է, նրան առաջարկել են ինքնակամ հանձնվել, ինչին էլ վերջինս համաձայնել է:

«Գիրչիի» կողմից Մարիխուանայի փառատոն կազմակերպելու և փառատոնի շրջանակներում Մարիխուանան ապօրինաբար ձեռք բերելու, պահելու, իրացնելու փաստով Ներքին գործերի նախարարության կենտրոնական քրեական ոստիկանության բաժանմունքում արդեն մի քանի օր է հետաքննություն է ընթանում Քրեական օրենսգրքի 273-րդ հոդվածի 2-րդ և 8-րդ մասերով: