
Բժշկական և արտադրական նպատակներով մարիխուանայի մշակման մասին օրինագիծը հետ կկանչվի։ Վրաց կաթողիկոս-պատրիարք Իլիա 2-րդի հետ հանդիպումից հետո այս մասին հայտարարել է Վրաստանի Ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիան:
Նրա խոսքով, կառավարությունը որոշում է կայացրել օրենսդրական նախաձեռնությունը հետ կանչելու վերաբերյալ: Գախարիան ընդգծել է, որ իրավաբանական տեսանկյունից նախագիծն արդարացված էր, սակայն քանի որ հարցին քաղաքական ենթատեսքստ տրվեց, հաշվի առնելով հանրության կարծիքը, կառավարությունը համաձայնել է խորհրդարանից հետ կանչել օրինագիծը: