«Ալիք Մեդիան» «Շրջանային մեդիան՝ կանանց աշխատանքային խտրականության դեմ» նախագծի շրջանակներում ներկայացնում է տեսանյութերի շարք: Տեսանյութերում Վրաստանում բնակվող, տարբեր էթնիկ խմբերի 5 կանայք խոսում են աշխատանքային հարաբերություններում իրենց դեմ ծառացած խնդիրների, իրենց համայնքում գոյություն ունեցող կարծրատիպերի ու գենդերային խտրականության մասին:
Մարի Առաքելովան «Վիրահայերի միություն» կազմակերպության հիմնադիրն է, ասում է՝ Վրաստանի հայկական հասարակական կազմակերպություններից առաջին կին տնօրենն է: Առաքելովան «Ալիք Մեդիային» պատմում է աշխատանքային պայմաններում իր հանդիպած աշխատավարձային քաղաքականության գենդերային խտրականության մասին, ու թե ինչպես դրանք հաղթահարել ու հաղթահարում է մինչ օրս:
Նյութը պատրաստվել է «Շրջանային մեդիան՝ կանանց աշխատանքային խտրականության դեմ» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Եվրամիության ֆինանսական աջակցությամբ: