
Վրաստանի չորրորդ նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին չի բացառում, որ կվերադառնա ակտիվ քաղաքականություն: Այս մասին նախկին նախագահը հայտարարել է «Պիրվելի» հեռուստաընկերության եթերից:
Մարգվելաշվիլիի խոսքով, ակտիվ քաղաքականություն վերադառնալու հավանականությունը մեծապես պայմանավորված է Վաշինգտոնից ուղարկված նամակների հետ, որով, ըստ Մարգվելաշվիլիի, Վրաստանի իշխանություններին ասել են, որ «մեզ համար անընդունելի եք»:
«Արտաքին քաղաքականության փոփոխման վտանգ կա»,- գտնում է նախկին նախագահը: