Վրաստանում գիտելիքի օրվա կապակցությամբ երկրի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին այցելել է Թբիլիսիի թիվ 51 հանրային դպրոց։
«Այսօր շատ հետաքրքիր ու կարևոր շրջան է սկսվում ձեզ համար։ Ձեզ հետ եմ ուզում լինել և ես՝ ասելով, որ այն ցավը, որը դուք տեսել եք, մեզ բոլորիս պետք է բարի դարձնի: Ողբերգությունը փորձություն է, եթե մենք կարողանանք ցավը վերածել փոխադարձ սիրո, կարծում եմ դրանով շատ ավելին կանենք մեր երեխաների համար»,-ասել է նախագահը՝ նկատի ունենալով հիշյալ դպրոցի աշակերտներ Դավիթ Սարալիձեի և Լևան Դադունաշվիլիի սպանությունը, փոխանցում է interpressnews-ը։