Ռուսական Russia Today և Sputnik պետական լրատվական գործակալությունների գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն այցելել է Վրաստանի կողմից չվերահսկվող Սուխումի և հանդիպել դե ֆակտո նախագահ Ասլան Բժանիայի հետ։ Աբխազիա այցի պաշտոնական պատճառը դե ֆակտո արտաքին գործերի նախարարությանը կից մեդիա կենտրոնի բացումն է։
Բժանիայի հետ հանդիպմանը Սիմոնյանը հիշել է Աբխազիայում ապրելու և աշխատելու տարիները։ Սիմոնյանի խոսքով, իր տատիկը Բիճվինթայից է եղել, և առանձնահատուկ կապ ու ջերմ հիշողություններ ունի Աբխազիայի հետ:
Դե ֆակտո նախագահն էլ դժգոհել է Ռուսաստան-Աբխազիա անցակետում տեղաշարժի բարդ ռեժիմից: Բժանիան Սիմոնյանի հետ հանդիպման ժամանակ նաև նշել է, որ Աբխազիան հնարավոր է անդամակցի ռուս-բելառուսական միությանը, ինչին ի պատասխան Սիմոնյանը նշել է, որ Ռուսաստանում դրան դեմ չեն լինի։
Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել նաև աբխազական կողմին Ուկրաինայում «հատուկ գործողության» ժամանակ Ռուսաստանին ցուցաբերած օգնության համար։