Ռուսական Russia Today լրատվական գործակալության տնօրեն և ռուսական քարոզչամեքենայի ակտիվ տարածող համարվող հայազգի Մարգարիտա Սիմոնյանի կարծիքով, Վրաստանի կառավարությունը «զարմանալիորեն ադեկվատ է»։
Նա հարց է բարձրացնում, թե արդյոք Ռուսաստանը պետք է հանի դեպի Վրաստան ուղիղ չվերթների արգելքը։
«Վրաստանի կառավարությունն այս իրավիճակում իրեն զարմանալիորեն ադեկվատ է պահում։ Սաակաշվիլիին, ով կրակել է մեր խաղաղապահների վրա, Վրաստանի կառավարությունը ձերբակալել է, նաև չեն աջակցել պատժամիջոցներին, նրանց հռետորաբանությունն ավելի հանգիստ է, քան ՀԱՊԿ-ի որոշ անդամների:
Ի պատասխան դրա՝ հանե՞նք նրանց հետ (խմբ. Վրաստանի) օդային հաղորդակցության արգելքը: Նրանք անհամբեր սպասում են դրան»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Սիմոնյանը։
Նշենք, որ Վրաստանի և Ռուսաստանի միջև ուղիղ չվերթները դադարեցվել են 2019 թվականի հուլիսին։ Դրան նախորդել են ռուսական օկուպացիայի դեմ լայնածավալ ցույցերը։
Թռիչքների մասին գրառմանը կից Սիմոնյանը հրապարակել է «Sputnik Georgia»-ի պատրաստած նյութի վերնագիրը՝ «Վրացական կառավարությունը չի դիտարկում ուկրաինական Բուչայում սադրանքը որպես ցեղասպանություն ճանաչելու ընդդիմության նախաձեռնությունը»։
Նշված նյութում «Sputnik Georgia»-ն օգտագործել է Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեի խոսքերը.
Կարդացեք նաև՝