Այսօր` հունվարի 23-ին, կայացավ Մարդու իրավունքների պաշտպանի մրցանակաբաշխությունը, որն ամեն տարի անցկացնում է Նիդերլանդների դեսպանությունը:
Մարդու իրավունքների պաշտպանի մրցանակ` «Վարդակակաչ» և Մարդու իրավունքների հուշամեդալ ստացավ Նեստան Անանիձեն։
Դեսպան Մելինե Առաքելյանը խոսեց անցած տարվա մասին և նշեց, որ Վրաստանում մարդու իրավունքների մակարդակը ավելի ցածրացել է, ավելացել է բռնությունը լրագրողների, ակտիվիստների նկատմամբ:
«Բռնության դեպքերը լրագրողների, ակտիվիստների, քաղաքական գործիչների նկատմամբ դեռևս չեն բացահայտվել և հետաքննվել: Իսկ դա արդեն այլ բռնությունների վտանգ է ստեղծում: Սա կապված է, այսպես կոչված, «թափանցիկության» օրենքի հետ, որը քաղհասարակության վրա շատ վատ ազդեցություն ունեցավ և փակեց Եվրամիության դուռը Վրաստանի համար»,- նշեց Մելինե Առաքելյանը:
Ակտիվիստ Անանիձեն, ստանալով մրցանակը, խոսեց Աջարիայի խնդիրների մասին, նաև աջակցություն հայտնեց ցույցերի ժամանակ բերման ենթարկվածներին։ Նեստանը խոսեց նաև Մզիա Ամաղլոբելիի մասին, իր աջակցությունը հայտնեց նրան և ընդգծեց «Բաթումելեբի» լրատվամիջոցի դերը տարածաշրջանում։
Մրցանակի եզրափակիչ փուլի մասնակիցները` 2-րդ հորիզոնականին արժանացածները, Լիլի Փուլարիանին և Այհան Հասանլին էին։