
Աշխարհի ամենահեղինակավոր զեկույցներից «Մարդու ազատության ինդեքսը» հրապարակել է 2019 թվականի տվյալները: Հետազոտությունում յուրաքանչյուր երկրի մարդու ազատությունը գնահատվում է 0-ից 10 բալով:
Ցուցանիշը ներառում է այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են օրենքի գերակայությունը, անվտանգությունը, իրավական համակարգը, մարդու իրավունքների պաշտպանությունը և այլն:
Արդյունքների համաձայն, հատկապես բարձր ցուցանիշ ունեն Հս․ Ամերիկայի և Եվրոպայի երկրները: Օրինակ՝ առաջին տասնյակը զբաղեցնում են Նոր Զելանդիան, Շվեյցարիան, Հոնգ-Կոնգը, Կանադան, Ավստրալիան, Դանիան, Լյուքսեմբուրգը, Ֆինլանդիան, Գերմանիան և Իռլանդիան:
Վրաստանը 162 երկրի շարքում 7,74 բալով վարկանիշում զբաղեցնում է 41-րդ հորիզոնականը, ինչը տարածաշրջանի երկրների համեմատ լավագույն ցուցանիշն է:
Ավելի կոնկրետ, ցուցանիշի համաձայն, մարդու ազատության ցուցանիշը կազմում է 7,53, իսկ տնտեսական ազատությունը՝ 7,94:
Տարբեր չափանիշների շարքում ամենաբարձրը անվտանգության և պաշտպանվածության՝ 9,1, իսկ ամենացածրը՝ 5.4 օրենքի գերակայության ցուցանիշն է: