Վրացական Easy Charter բեռնափոխադրող ավիաընկերությունը մարդասիրական աջակցություն է տրամադրել Ուկրաինային։
«Մենք հպարտ ենք, որ կարողացանք մարդասիրական օգնություն ցուցաբերել Ուկրաինային նման դժվարին պահին։
Այսօր մենք կանգնած ենք մեր ուկրաինացի գործընկերների, ողջ ուկրաինացի ժողովրդի կողքին՝ պաշտպանելու իրենց անկախությունը, ազատությունը և ժողովրդավարությունը», — ասվում է Easycharter-ի հայտարարության մեջ:
Վրաստանի Կարմիր խաչը ևս հանդես է գալիս մարդասիրական նախաձեռնությամբ՝ հավաքելով անհրաժեշտ աջակցություն, որը փոխանցելու է Ուկրաինայի Կարմիր խաչին։
«Այսօր, ինչպես երբեք, Ուկրաինայի մեր ընկերներն աջակցության կարիք ունեն, ցանկացած տեսակի նվիրատվություն կարևոր է: Ձեր նվիրատվությունը կփոխանցվի Ուկրաինայի Կարմիր Խաչին» — նշված է կազմակերպության հայտարարությունում։
Օգնություն ցուցաբերելու համար կազմակերպությունը կոչ է անում լրացնել հետևյալ հայտը։