Մանրամասներ զենք կրելու քննության վերաբերյալ

2015 թվականի նոյեմբերի 1-ից Վրաստանում անցկացվում է զենք կրելու կանոնների իմացության տեսական քննություն։ Քննության տոմսերը կազմվում են Վրաստանի օրենսդրության համաձայն։

Վրաստանի քաղաքացին զենք կրել և զենքն օրինականացնել կարող է միայն տեսական քննական թեստը հաջողությամբ հաղթահարելու դեպքում։ Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) սպասարկման գործակալությունում կա զենք կրելու երեք տեսակի քննություն.

  • կարճափող հրազենի և գազային զենքեր կրելու քննություն,
  • սպորտային հրազեն կրելու քննություն,
  • որսորդական հրազեն կրելու քննություն:

Յուրաքանչյուր տեսական քննություն բաղկացած է 15 հարցից, 13 ճիշտ պատասխանի դեպքում քննությունը համարվում է հաղթահարված: Տեսական թեստը հանձնելու համար քննվողներին տրվում է 20 րոպե:

Տեսական քննությանը մասնակցելու համար քաղաքացին պետք է ներկայացնի.

  • հաշվետվություն հոգեկան առողջական վիճակի մասին (փսիխո),
  • անձը հաստատող փաստաթուղթ,
  • քննության գրանցված վճարը հաստատող անդորրագիր:

Յուրաքանչյուր տեսակի զենքի տեսական քննության գրանցման վճարը կազմում է 20 լարի: