
Հոկտեմբերի 7-ին, ժամը 18:35-ի և 18:45-ի սահմաններում, Վրաստանի Արտակարգ իրավիճակների ծառայությունը հրթիռի ու անօդաչու թռչող սարքի մասին հաղորդագրություն է ստացել: Երկրի ներքին գործերի նախարարությունն անմիջապես հետաքննություն է սկսել:
Հրթիռը՝ Կղվարելիում
Հոկտեմբերի 7-ին, ժամը 18:35-ի սահմաններում ԱԻ ծառայություն առաջին հաղորդագրությունն է ստացվել. հաղորդվել է խաղողի այգում ընկած սարքի մասին: Ինչպես պարզվել է, այգում ընկածը հրթիռ է:

Հրթիռն ընկել է Կղվարելիի շրջանի Կուճատան գյուղում՝ խաղողի այգում:
Անօդաչու թռչող սարքը՝ Սագարեջոյում
Րոպեներ անց, ԱԻ ծառայություն երկրորդ հաղորդագրությունն է ստացվել՝ նույնպես ինչ-որ սարքի մասին:
Ինչպես պարզվել է, Սագարեջոյի շրջանի Ուդաբնո գյուղում անօդաչու սարք է ընկել:
Կախեթին Վրաստանի հարավ-արևելյան տարածաշրջանն է՝ Ադրբեջանին սահմանակից, իսկ Ուդաբնո գյուղը սահմանամերձ գյուղ է: Ուդաբնոյի մոտ է գտնվում Դավիթ Գարեջիի վանական համալիրը: