
Վրաստանի կառավարության որոշմամբ՝ նոյեմբերի 28-ին ուժի մեջ են մտնում մի շարք սահմանափակումներ, որոնց նպատակը երկրում կորոնավիրուսի տարածման կանխարգելումն է:
Միջգերատեսչական խորհրդի որոշմամբ՝ միջքաղաքային և համայնքային տրոնպորտը երկու ամսվա ընթացքում մասամբ կաշխատի: Այսպիսով.
- նոյեմբերի 28-ից մինչև դեկտեմբերի 24-ը երկրի ողջ տարածքով կարգելվի ինչպես միջքաղաքային այնպես էլ համայնքային տրանսպորտի աշխատանքը,
- դեկտեմբերի 24-ից մինչև հունվարի 2-ը երկրի մասշտաբով կվերականգնվի ինչպես համայնքային, այնպես էլ միջքաղաքային տրանսպորտի աշխատանքը,
- հունվարի 3-ից մինչև հունվարի 16-ը կրկին երկրի ողջ տարածքով կարգելվի ինչպես միջքաղաքային, այնպես էլ համայնքային տրանսպորտի աշխատանքը,
- հունվարի 16-ից մինչև հունվարի 31-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից երկրի մասշտաբով կվերականգնվի ինչպես համայնքային, այնպես էլ միջքաղաքային տրանսպորտի աշխատանքը: