Մանրամասն տեղաշարժի արգելքի մասին. ի՞նչ է սպասվում Ամանորին

Վրաստանի կառավարության որոշմամբ՝ նոյեմբերի 28-ից երկրի ամբողջ տարածքով ժամը 21:00-ից հետո կարգելվի տեղաշարժը ինչպես ոտքով, այնպես էլ տրանսպորտով:

Տեղաշարժի արգելքը մի քանի փուլից է բաղկացած և որոշ բացառություններ կան Ամանորի և Սուրբ Ծննդի տոների հետ կապված:

Այսպիսով.

  • նոյեմբերի 28-ից մինչև դեկտեմբերի 23-ը ներառյալ տեղաշարժը արգելված կլինի ժամը 21:00-ից մինչև 05:00-ն,
  • դեկտեմբերի 24-ից մինչև հունվարի 15-ը ժամը 21:00-ից տեղաշարժի արգելքը կգործի միայն շաբաթ և կիրակի օրերին,
  • դեկտեմբերի 31-ի ժամը 21:00-ից մինչև հունվարի 1-ի 05:00-ը տեղաշարժի արգելքը հանվում է,
  • հունվարի 16-ից մինչև հունվարի 31-ը բոլոր օրերին ժամը 21:00-ից հետո կարգելվի տեղաշարժը: