
Մանկապղծության և սեռական բռնության համար դատապարտված անձանց ռեեստր ու մոնիտորինգի մեխանիզմ կստեղծվի, հայտնել են Վրաստանի Հատուկ քննչական ծառայությունից (ՀՔԾ):
Ըստ ՀՔԾ-ի՝ ռեեստրում կգրանցվեն մանկապղծության և սեռական բռնության համար դատապարտված անձինք, որոնց իրավունքները կսահմանափակվեն, նրանք կվերահսկվեն։
ՀՔԾ-ի հաղորդագրության համաձայն, այս նախաձեռնության նպատակն է երեխաների և դեռահասների համար ստեղծել անվտանգ միջավայր և կանխել մանկապղծության, սեռական բռնության և շանտաժի դեպքերը համացանցում անձնական կյանքի կադրերով։
Նշվում է նաև, որ հանցագործությունների համար դատապարտված անձանց նկատմամբ կիրառվելու են սահմանափակող տարբեր միջոցներ՝ անչափահասի հետ ապրելու, 30 մետր շառավղով ուսումնական հաստատությանը մոտենալու, ուղևորներ փոխադրելու իրավունքի, բժշկական և մանկավարժական գործունեության արգելում և այլն: