Վրաստանի ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլին հայտնել է, որ 2023 թվականին կրթության և գիտության վրա կծախսվի 2,5 մլրդ լարի։
Ըստ Խուցիշվիլիի՝ կրթության և գիտության ոլորտի ֆինանսավորումը հաջորդ տարի կավելանա 370 մլն լարիով:
- նախադպրոցական կրթության ֆինանսավորումը կկազմի 490 մլն լարի. նախատեսված է մանկապարտեզի աշխատողների աշխատավարձերի 100 լարիով բարձրացում,
- հանրակրթության ֆինանսավորումը կկազմի 1 մլրդ 655 մլն լարի, որի շրջանակներում կիրականացվեն հետևյալը.
- կարգավիճակ ունեցող ուսուցիչների, ինչպես նաև հատուկ ուսուցչի աշխատավարձի ավելացում 125 լարիով,
- դպրոցների վարչատեխնիկական անձնակազմի աշխատավարձերի 10 տոկոս բարձրացում,
- դպրոցի անձնակազմի աշխատավարձերի բարձրացում 125 լարիով,
- դպրոցական հոգեբանների և սոցիալական աշխատողների աշխատավարձի 10 տոկոս բարձրացում,
- նախատեսվում է նաև դպրոցների ուսուցիչների ծննդաբերության արձակուրդի 6 ամսվա ֆինանսավորում:
Խուցիշվիլին նշել է, որ բյուջեի նախագծով կսկսվի 500 դպրոցի կառուցումն ու վերականգնումը, որի համար 2023 թվականին նախատեսված է 300 մլն լարի։